Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
Իտալացի մասնագետ Մարչելո Լիպին նշել է, թե որ ակումբները կարող են հավակնել Չեմպիոնների լիգայի գավաթին:
«Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկը «Յուվենտուսն» է: Կարելի է նշել նաև «Բավարիային», «Ռեալին», «Բարսելոնային», «Մանչեսթեր Սիթիին» և ՊՍԺ-ին:
Մինչև նախորդ մրցաշրջանը «Յուվենտուսին» կարելի էր ընդգրկել ֆավորիտների շարքին, սակայն ակումբը դեռ այն մակարդակի վրա չէր: Ինչ վերաբերում է իտալական մյուս ակումբներին, ապա նրանք մակարդակով դեռ ցածր են»,- Լիպիի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն: