Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)
Եթե կլիմայական փոփոխությունների վատագույն կանխատեսումներն իրականություն դառնան, Միացյալ Նահանգների ափամերձ քաղաքներից շատերը կանհետանան 2100 թվականին:
Ինչպես ներկայացնում է Business insider-ը, խոսքը հարյուրավոր մեծ ու փոքր քաղաքների մասին է: Ջրի տակ անցնելու վտանգի առաջ է կանգնած նաև Մայամի Բիչ առողջարանային քաղաքը: Ծովի մակարդակի «էքստրեմալ» բարձրացման հետևանքով համատարած ջրհեղեղներ կարող են սկսվել:
Ջրհեղեղների ազդեցությունը կզգացվի շուրջ 670 ափամերձ համայնքում, այդ թվում՝ այս վեց ամերիկյան քաղաքում՝ Մայամի Բիչ (Ֆլորիդա), Ատլանտիկ Սիթի (Նյու Ջերսի), Նոր Օրլեան (Լոս ԱՆջելես), Գալվեսթոն (Տեխաս), Չառլստոն (Հարավային Կարոլինա), Վիրջինիա Բիչ (Վիրջինիա):
Տեսանյութը՝ այստեղ։