Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել
Հանրահայտ բրիտանացի հաղորդավար Քրիս Էվանսի և հայուհի Նատաշա Շիշմանյանի ընտանիքում երկվորյակներ են ծնվել՝ տղա և աղջիկ:
Ինչպես հայտնում է The Sun-ը, Նատաշան հիվանդանոց է մեկնել սեպտեմբերի 19-ին: հաջորդ օրը հայտնի է դարձել, որ նա ծննդաբերել է: Այս մասին լուրն առաջին անգամ Radio 2 ռադիոկայանի Breakfast Show ծրագրի ուղիղ եթերում հայտարարել է լրագրողուհի Սառա Կոքսը:
Որդուն ամուսինները կոչել են Ուոլթ, իսկ դստերը՝ Բու:
Քրիսն ու Նատաշան ամուսնացել են 2007-ին: Երկվորյակներից բացի նրանք երկու որդի ունեն՝ 5-ամյա Էլին և 9-ամյա Նոյը:
Քրիս Էվանսն առավել հայտնի է որպես BBC-իով հեռարձակվող Top Gear հաղորդաշարի նախկին վարող: Նատաշան Ոսկու համաշխարհային խորհրդի ղեկավար Արամ Շիշմանյանի դուստրն է: Մեծ Բրիտանիայում նա հայտնի գրող և գոլֆի պրոֆեսիոնալ խաղացող է: