Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը
Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Լևերկուզենյան ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր «Լուդոգորեցին» 3:2 հաշվով, իսկ 19-ամյա Հավերցը դարձել էր դուբլի հեղինակ:
Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, «Սևիլիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգան և Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Իզեթ Հայրովիչը: