Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

Ես երբեք չէի տեսել այսքան լարված, ոչ արդյունավետ, որոշակիորեն նույնիսկ ձեռք բերված քաղաքական մշակույթի սահմաններից իջնող, զիջող ընտրապայքար. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

«Չարությունն է շատ, Երևանին չեն խնայում, և ամենակարևորը, որ հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն»,-ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Երևանի ընտրությունների քարոզարշավը շեղվել է Երևանի խնդիրներից: «Իմ կարծիքով՝ Երևանին պետք է երևանցու աչքերով նայեին և հասկանային, որ Երևանի ավագանին Երևանի քաղաքապետին պետք է չզոհել ապագայում որևէ ծրագրի»,-ասաց նա:  
Հարցին, թե համոզիչ չէ՞ վարչապետի այն դիտարկումը, որ նման կոշտ ընտրապայքարը պայմանավորված է նրանով, որ բոլորն անկեղծ են պայքարում և գիտակցում են ամեն մի քվեի ուժը, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, յուրաքանչյուրն իր տեսակետն ունի, ես մնում եմ իմ տեսակետին, որ իսկապես այսօր հարամվում են Երևանի ավագանու ընտրությունները»:

Հարցին, թե հեղափոխության հիմքում դրված նպատակներին իշխանություններն այսօր հավատարի՞մ են, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Ես երբեք հեղափոխություն չեմ համարել սա, հեղափոխությունն, իր դասական ընկալմամբ, մի քիչ ուրիշ է, ես մի առիթով ասել եմ, որ սա առաջին դեմքերի թավշյա տեղափոխության նման մի բան էր, իսկ լավը դեռ չեմ տեսել, բայց մի բան կարևոր էր, որ ժողովրդի մոտ հույս արթնացավ, բայց շատ ծանր կլինի, վատ կլինի, եթե այդ հույսը մարի, և հիասթափություն լինի»,-ասաց նա:

Հարցին, թե քրեական գործերի հարուցումն իսկապես կոռուպցիայի և անարդարության դեմ պայքա՞ր է, թե՞ հետապնդում որոշ նախկին քաղաքական գործիչների նկատմամբ, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ մարդասպանը, հանցագործը, կոռուպցիոները պետք է իսկապես արժանի պատիժ ստանան, միանշանակ, և կարծում եմ՝ ամբողջ ժողովուրդն է դրան սպասում, բացի նրանցից, ովքեր մասնակից են այդ ամեն ինչի, այստեղ խոսք լինել չի կարող: Թալանված մինչև վերջին լուման իսկապես պետք է հետ վերադարձնել ժողովրդին բյուջեի միջոցով: Բայց ի՞նչ ձևով պետք է դա անել, այստեղ է խնդիրը, որովհետև կարող ես դու ընտրել մի ձև, որը  չտա այն արդյունքը, ինչին դու նախապես հավակնում ես:  Ես չեմ կարծում, որ ընտրված է այն ճանապարհը, որով կարելի է լուծել այդ բոլոր հարցերը»:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա Հակոբյանը նշեց, որ դա համոզիչ չէ: «Պետք է արդարադատությունն ընտրողաբար չլինի, և պետք է համոզիչ լինի, առայժմ ես դա չեմ տեսնում: Ես մի անգամ դիմելով վարչապետին՝ ասել եմ, թե արդյո՞ք Դուք մոռացել եք, թե ով է առաջին անգամ Հայաստանում ընտրությունները կեղծելով իրականացրել պետական հեղաշրջում: Արդյո՞ք մոռացել է 96 թիվը, առանց այս հարցերի ամբողջական և համոզիչ պատասխանների ոչ միայն ես, այլև շատ շատերը դիտարկում են, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող արդարադատությունը հատվածական է և ընտրողական»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus