Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն առ այն, որ օրերս Սիրիայում ռուսական Իլ-20 ռազմական օդանավի կործանումից հետո, նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց բարկացած լինելու պատճառով չի պատասխանել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հեռախոսազանգին:

«Դա չի համապատասխանում իրականությանը»,- Պեսկովի խոսքը մեջբերել է mk.ru-ն:

Նա հավելել է, որ այդ տեղեկությունները տարածել են իսրայելական լրատվամիջոցները և որ դրանց հավատալու հիմքեր չկան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին «Հմեյմիմ» ավիաբազա վերադառնալիս Սիրիայի ափից 35 կմ հեռավորության վրա սիրիական C-200 հակաօդային պաշտպանության համալիրի հրթիռի հարվածից ռուսական Իլ-20 օդանավ է կործանվել:

ՌԴ ՊՆ-ում մանրամասնել են, որ ինքնաթիռում գտնվող 15 ռուս զինծառայողները զոհվել են Իսրայելի «անպատասխանատու գործողությունների» հետևանքով: ՌԴ ՊՆ-ում Իսրայելի սադրիչ գործողությունները «թշնամական» են որակել:

ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ իսրայելական ինքնաթիռները կանխամտածված վտանգավոր իրավիճակ են ստեղծել Լաթաքիայի շրջանում, և Իսրայելը նախատեսվող գործողության մասին ՌԴ-ին թեժ գծով տեղեկացրել է հարվածից միայն մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել Իլ-20-ը դուրս բերել անվտանգ գոտի:

ՌԴ ՊՆ-ի համաձայն՝ ռուսական ինքնաթիռը կործանվել է այն պատճառով, որ իսրայելցի օդաչուներն այն դրել են սիրիական հակաօդային պաշտպանության հարվածի տակ:


Հայտնի է, որ նախօրեին իսրայելական կողմը Մոսկվային է փոխանցել Իլ-20-ի կործանման դեպքի առթիվ անցկացրած սեփական հետաքննության արդյունքներն ու նախաթռիչքային տեղեկությունը: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus