Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քաղաքացիներին ուղերձով է դիմել, որտեղ նշեց, որ արդեն տևական ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում:

«Հինը մերժել ենք, նորը, ցավոք, չենք կարողանում ստեղծել, և նորի ստեղծման համար պետք է կառուցել: Մերժման համար, այո, անհրաժեշտ էր հանրահավաքներ անել, լարել մարդկանց էմոցիաները և փորձել այդ լարումը պահել գերէմոցիոնալ դաշտում, կառուցելու համար պետք է գրագետ աշխատել և հանդարտեցնել դրանք»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, եթե դա չի արվում սա, այլ երկիրը շարունակում է  ղեկավարվել հեղափոխական միտինգների հոգեբանությամբ, պետությունը մնում է չեզոք գոտում`մերժված հնի և այդպես էլ չստեղծվող նորի միջև:

«Քարոզարշավի ընթացքում ամեն ինչ արվեց հասարակության հեղափոխական էմոցիաների վրա խաղալու և քաղաքացուն «մենք ենք ու մեր միտինգը» դաշտում փակելու համար, որպեսզի քաղաքացին հարցեր չտա ու տեսնի այն լուրջ վտանգները, որ առաջիկայում ոչ թե թակելու, այլ ուղակի ջարդելու են մեր դուռը»,-ասաց նա և նկատեց, որ, այսօր արդեն ռմբակոծվում է Արենին, ինչն այլևս շատ լուրջ է:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը համառորեն խուսափեց իր հետ բանավիճելուց և նշեց, որ հիմա էլ հրավերն ուժի մեջ է, քանի որ քարոզարշավին մի քանի ժամ կա, բայց վստահություն հայտնեց, որ թեկնածուն չի գա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քարոզարշավին ներդրումային լուրջ փաթեթներ է ներկայացրել, առանց որի Երևանի խնդիրները չեն լուծվելու, և իր ընտրվելուց հետո բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ միասնաբար կառավարելու Երևանը: Նա ասաց, որ Երևանն ունենալու է տրանսպորտային ժամանակակից համակարգ, մաքուր հանդարտ և անվտանգ քաղաք է լինելու: «Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավե՞րժ միտինգ, թե՞ համառ աշխատանք, ընտրությունը ձերն է լինելու»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus