Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)
Աշխարհի տարբեր անկյուններում Apple տեխնոլոգիական ընկերության արտադրանքի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել խանութների մոտ, որպեսզի կարողանան առաջինը ձեռք բերել նոր iPhone XS և XS Max մոդելները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնավորապես՝ հերթեր են գոյացել Լոնդոնում, Սինգապուրում, Շանհայում, Սիդնեյում, Դուբայում ու Բեռլինում:
Հայտնի է, որ iPhone XS-ն արժե 999 դոլար, իսկ XS Max-ը՝ 1.099: Աղբյուրը նկատում է, որ Apple-ի կողմից iPhone-ի՝ երբևէ թողարկված ամենաթանկ մոդելը 1.449 դոլարանոց XS Max-ն է՝ 512 Գբ ծավալով հիշողությամբ:
Հեռախոսները հասանելի են ոսկեգույն, արծաթագույն և մոխրագույն երանգներով:
«Ես շատ շուտ եմ եկել, կեսօրից արդեն կանգնած էի»,-նշել է հեռախոսի առաջին գնորդը:
Աղբյուրը նկատում է, որ նոր iPhone-ներն ուղղակի «թռցնում» են խանութներից:
Հայտնի է, որ հոկտեմբերին հասանելի կլինի նաև iPhone XR մոդելը, որը կլինի շատ ավելի մատչելի՝ 749 դոլար: