Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ
Իսպանիայի Լա Լիգայի «Ժիորա»-«Բարսելոնա» հանդիպումը չի անցկացվի ԱՄՆ-ում:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է Լա Լիգայի և ակումբների՝ ԱՄՆ-ում խաղեր անցկացնելու հետ կապված առաջարկը:
Ըստ աղբյուրի՝ Լա Լիգայի ղեկավարները չեն կարողացել ապացուցել ֆեդերացիային, որ ԱՄՆ-ում հանդիպումներ անցկացնելը համապատասխանում է միջազգային և տեղական օրենքներին:
Ինչպես նաև, Լա Լիգան չի կարողացել ապացուցել, որ նման քայի դեպքում իսպանական այլ ակումբները և երկրպագուները վնասներ չեն կրելու:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ղեկավարները ամռանը պայմանագիր էին կնքել Relevent Sports ընկերության հետ: Կողմերը համաձայնության էին եկել մրցաշրջանի ընթացքում Իսպանիայի առաջնության մի քանի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ: