Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կառավարության վստահության հանրաքվեի չի կարելի վերածել: Արաբկիր վարչական շրջանում «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն պարտադիր, սա մեր դաշինքի համոզմունքն է, բայց Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել: Մենք մասնակցում են Երևանի ՏԻՄ ընտրություններին»,- նշեց Ա. Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, եթե ժողովուրդը քվեարկում է «Իմ քայլը» դաշիքնի օգտին, ապա քվեարկում են արտահերթ ընտրությունների օգտին:

Արտակ Զեյնալյանի ամփոփելով քարոզարշավը, ասաց, որ այն իդեալական չէր, բայց համեմատելու եզրեր չկան նախորդ քարոզարշավների հետ:

«Ես մասնակցել եմ ավագանու նախորդ ընտրությունների քարոզարշավին և տարբերությունն էական է: Չեմ տեսել, որ վարչական ռեսուրս որևէ մի թեկնածուի համար աշխատի, որևէ վարչական ռեսուրս: Կա որոշակի լրատվամիջոցների կողմից կողմնակալություն, առավելություն թեկնածուներից մեկի օգտին, բայց կարծում եմ՝ առաջիկայում դրանք ևս կհարթվեն: Սա հեղափոխության կապիտալիզացիայի առաջին մասն է: Մյուս մասը լինելու է այլընտրանքային, բազմազան ավագանին և խորհրդարանը՝ բազմակուսակցական և բազմակարծիք»,- նշեց նա:

Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ ժողովրդի մոտ փոխվել է նաև քվեյի նկատմամբ գիտակցումը: Ըստ նրա՝ սա հեղափոխության ձեռքբերումներից է, որը պետք է շարունակական լինի:

Անդրադառնալով «Լույսի» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությանը, որ եթե Արտակ Զեյլանյանն ընտրվի քաղաքապետ, ապա կունենանք ամենաժողովրդավարական ընտրությունները, «Լույսի» քաղաքապետի թեկնածուն ասաց.

«Ա. Սարգսյանը նկատի ուներ այն, որ բարձրագույն իշխանության կողմից հովանավորվող թեկնածուի չընտրվելու դեպքում որևէ մեկը չի կասկածի դրա արդարացիության, օրինականությանը և հեղափոխական գաղափարների հաղթանակին: Ոչ թե եթե Արտակ Զեյնալյանը չընտրվի, չենք հավատա դրա արդյունքներին, այլ որ հովանավորությունը վայելող թեկնածուն չընտրվի: Հեղափոխությունն արվել է հենց դրա համար, որ իշխանության հովանավորությունը վայելողը բոլոր դեպքերում ընտրվի»,- ընդգծեց Արտակ Զեյնալյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus