Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանը:

Պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Էդուարդի  Պողոսյանը պարգևատրվել է  Արիության մեդալով:  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով  պարգևատրվել են Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանը և թիվ N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանը:  

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Էդվարդ Էդիսոնի Ասրյանը, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գագիկ Կորյունի Զաքարյանը, թիվ N զորամասի գլխավոր տեսուչ, գնդապետ Ռուբեն Վլադիմիրի Աբրահամյանը, թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ Տիգրան Արամի Մաղաքյանը, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վազգեն Ստյոպայի Հակոբյանը:

Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ Սամվել Ռազմիկի Խաչատրյանը,  թիվ N զորամասի ամբիոնի պետ, գնդապետ
Ավետիք Արմենակի Հակոբյանը, թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ
Արմեն Հենրիկի Մաթևոսյանը, թիվ N զորամասի բաժնի պետ, փոխգնդապետ  Մեսրոպ Խիկարի Թովմասյանը,  թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Զավեն Գևորգի Խաչատրյանը, թիվ N զորամասի ծառայության պետ, մայոր Վազգեն Վոլոդյայի Քոչարյանը, թիվ N զորամասի ավագ սպա, մայոր Մամիկոն Հրաչի Մարգարյանը, թիվ N զորամասի ավագ սպա, մայոր Վահագն Վարազդատի Ղուկասյանը, թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Սամվել Սերժիկի Ղուբաթյանը,  թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Ռոբերտ Ռուբենի Հարությունյանը, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Եգոր Մուրադի Գևորգյանը, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Վահանի Օհանյանը,  թիվ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Հարություն Սամվելի Սարգսյանը, թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան  Էրիկ Վալերիի Բեջանյանը, թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան  Գևորգ Վալերիի Հարությունյանը,  թիվ N զորամասի վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հունան Կորյունի Դոլմազյանը, թիվ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ  Սասուն Սամվելի Սաղյանը,  թիվ  N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու) Արթուր Բաբկենի Կոշտոյանը,  թիվ N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու) Հովհաննես Գրիշայի  Իկիլիկյանը, ազատամարտիկ Սարգիս Ալեքսանի Զաքարյանը, ազատամարտիկ Արտյոմ Ալյոշայի Մարգարյանը:

Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվել է թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, բժշկական ծառայության մայոր Տիգրան Հայկի Պետրոսյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus