Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դատի է տվել բրիտանական BBC հեռուստառադիոընկերությանը՝ ավելի վաղ հրապարակված աղմկահարույց նյութի առնչությամբ, ըստ որի Պորոշենկոն 400.000 դոլար է վճարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար, գրում է «РИА Новости» գործակալությունը։

Այս տարվա մայիսին BBC-ն, հղում անելով գործարքին ծանոթ որոշ աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի փաստաբաններից Մայքլ Քոենը Պորոշենկոյի անունից գործող մարդկանցից նվազագույնը 400.000 դոլար է ստացել՝ երկու նախագահների հանդիպումը Պորոշենկոյի ԱՄՆ այցի ժամանակ կազմակերպելու համար։

Նշվում է, որ Պորոշենկոն ցանկանում էր տեղեկատվական ոչ պաշտոնական կապ ստեղծել Թրամփի հետ, և նրան անհրաժեշտ էր «բանակցությունների պես մի բան» կազմակերպել։ Այդ մասին հեռուստառեպորտաժը հեռարձակվել էր BBC One հեռուստաալիքով, իսկ նյութի տպագիր տարբերակը մինչ օրս հասանելի է BBC-ի կայքում։

Ուկրաինայի նախագահի փաստաբանները պնդել են, որ նման նյութը լրջորեն ազդել է Պորոշենկոյի վարկանիշի վրա, բացի այդ՝ բրիտանական լրատվամիջոցը չունի իրեղեն ապացույցներ ներկայացված տեղեկությունների վերաբերյալ։

BBC-ում հրաժարվել են մեկնաբանել թեման՝ նշելով, որ չեն կարող խոսել գործի մասին, որի քննությունը դեռ ընթացքի մեջ է։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus