Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

Մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ և, բնականաբար, ունենք բազմաթիվ թերացումներ, որոնք վաղը պետք է հաղթահարենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով անկախության տոնին:

«Բայց այսօր ուրախության օր է, պետք է ուրախությամբ հիշենք մեծ հաղթանակները»,-ասաց նա և նշեց, որ չարժե խոսել մանր-մունր խնդիրներից: «Անկախության, ազատության զգացումները ժողովրդի ներսում միշտ եղել են, նույնիսկ խորհրդային տարիներին, նույնիսկ ամենավատ տարիներին՝ մինչև 1953  թվականներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելուն, Արմեն Սարգսյանը նախ հարցրեց՝ պատասխանի փիլիսոփայորե՞ն, թե՞ ըստ էության: «Այդ դեպքում պատասխանեմ որպես ֆիզիկոս, դուք երկու գույն նշեցիք՝ սև և սպիտակ, իրականում սպիտակ գույնը մեկ գույն չէ. ֆիզիկան բոլորդ էլ անցել եք, սպիտակ գույնը բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է, սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը:

Առակի ցուցանումը թողնում եմ ձեզ, բայց պարզ ցուցանում ունի, որ մեր ժողովուրդը իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել»,-ասաց նա և նշեց՝ դատեք, թե ովքեր են սպիտակներն ու սևերը:

Նախագահը նշեց, որ կարող ենք ամենակարևոր ռադիկալ կարծիքներն ունենալ՝ նույնիսկ 180 աստիճանով տարբերվող, բայց պետք է հարգենք միմյանց, ունենանք հանդուրժողականություն՝ գումարած ազատություն, ազատություն՝ արտահայտվելու համար, հանդուրժողականություն՝ լսելու:

Ինչ վերաբերում է երեք նախագահների՝ տոնին մասնակցելուն հրաժարվելուն, նա, ասաց, որ հարցն իրեն ուղղված չէ:

Tert.am-ի հարցին, թե արդյոք կիսում է ՀՀ երկրորդ նախագահի մտահոգությունները արտաքին քաղաքական դաշտում, Արմեն Սարգսյանը նշեց. «Մտահոգություն ես միշտ ունեմ, որովհետև նախագահի պարտականություններից մեկը նաև այն է, որ անընդհատ պետք է մտահոգություններ ունենա, բայց ոչ թե պետք է իր ցանկացած զգացական մտահոգությունն արտահայտի, այլ մտածի երկրին նախապատրաստել վատթարագույն իրավիճակի համար»: Նա  նշեց, որ երկրորդ նախագահին վերաբերող հարցերը պետք է տալ երկրորդ նախագահին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus