Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ոստիկաններին, զինվորականներին պարգևատրելուց հետո շնորհավորեց բոլորին ՀՀ անկախության հռչակման առթիվ:
«Այսօր դուք պարգևատրվեցիք, և դրանք սոսկ պարգևներ չեն, դրանք անկախության և ազատության պարգևներն են, այն անկախության, որոնք ավելի քան քառորդ դար առաջ ձեռք են բերվել բոլորիս միասնական ջանքերով»,-ասաց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, որ ժամանակը պահանջում է պատմության վերընթերցում, նոր արժեքների ստեղծում, բայց միևնույն ժամանակ պետք է հավատարիմ մնանք մեր ունեցած արժեհամակարգին:
«Անկախության անցած տարիներից յուրաքանչյուր տարին առանձնահատուկ է և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին, որովհետև մեր ժողովուրդը առանձնահատուկ ժողովուրդ է, մեր յուրաքանչյուր քաղաքացին առանձնահատուկ է»,-ասաց նա: