Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Վոյցեխ Բոնյաշչուկը նշել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ հույս հայտնելով, որ այդ հարցում արդյունավետ համագործակցություն կծավալեն նախարարության հետ։

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ագրարային քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնահարցերը։ Մասնավորապես   անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արժեշթղայի զարգացման,  հողերի խոշորացման, գյուղացիական տնտեսությունների առևտրայնացման մակարդակի  բարձրացման և միավորումների ստեղծման համար նախադրյալների և խթանների ստեղծման  հարցերին։

Արթուր Խաչատրյանը նշել է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի և փոքր ու միջին տնտեսությունների ֆինանսավորման հնարավորությունը։

Կողմերը նպատակահարմար են համարել նաև վերամշակման ոլորտի ֆինանսավորումը՝ ինչը կնպաստի գյուղմթերքի պահանջարկի ավելացմանը և կդյուրացնի փոքր ընկերությունների համար շուկաների հասանելիությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus