Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)
Տավուշում Բաղանիսի և Ոսկեպարի հատվածում հակառակորդը սադրիչ գործողություններ է իրականացնում, որպեսզի ընթացքում կարողանա գրոհի ուղղությունը փոխել դեպի այն ուղղությամբ, որտեղ էլ ավելի ամրացված են (նկատի ունի՝ Արցախ-խմբ.): Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ–մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
«Այնտեղ փորձարկումներ են իրականացնում, գալիս են հիմնականում պրոֆեսիոնալ զինվորականներ այլ խրամատներից, այդ ուժերն ականանետային մարտկոցներից կամ հեռահար զենքով խփում են գյուղի ուղղությամբ, ոչ թե դիրքերի»:
Աստվածատուր Պետրոսյանն ընդգծեց, որ Նոյեմբերյանի գնդի կողմից հակառակորդին լռեցնող գործողություններ իրականացվում են, կարող են նաև ավելի ուժգին հարվածել, սակայն չեն ցանկանում բնակիչներին վնասել:
«Ընդամենը 50 մետրի վրա կարող ենք ոչնչացնել օբյեկտներ առանց որևէ միջամտության»,-նշեց նա:
Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ հակառակորդը հիմնականում իր գործողությունները կատարում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ հատվածում գտնվող Վերին Ոսկեպար գյուղի հատվածում, մինչև ազատագրումն այստեղ եղել է ադրբեջանական Աշաղի Ասքիպար գյուղը:
Մանրամասները` տեսանյութում: