Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

«GALLUP International association»-ը սեպտեմբերի 18-20 սոցհարցում է իրականացրել՝ կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ, որի արդյունքներն էլ ներկայացվեցին ասուլիսի ժամանակ։ Մինչ այդ  «GALLUP International association»-Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ իրենք չեն կանխատեսում ընտրություն արդյունքները,  այլ խոսում են կանխատեսումների մասին։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն էլ ներկայացրեց արդյունքները։ Նա նախ նշեց, որ հետազոտության մեթոդը եղել է դեմ առ դեմ հարցումը, մասնակցել են 805 հոգի՝ Երևանի 12 վարչական շրջանից համամասնորեն։ Ըստ նրա՝ հետազոտության ընտրանքային սխալը 3,5 % է։

«Հարցին տեղյա՞կ եք արդյոք, որ նախատեսվում են Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ, եթե այո, նշեք ամսաթիվը, հարցվածների 76.4 %ը պատասխանել է, որ տեղյակ է և նշել է ճիշտ ամսաթիվ, իսկ 19․1 %տ տեղյակ է, որ կայանալու են ընտրություններ, սակայն  դժվարացել է նշել ամսաթիվը։ Միայն 4․4 %ը տեղյակ չէ, որ Երևանում ավագանու ընտրություն է լինելու։ Հարցին՝ նշեք այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, հարցվածները պատասխանել են․«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք  83.4 %, ԲՀԿ 70․7 %, «Լույս» կուսակցությունների դաշինք 28․3 %, «Ժառանգություն» կուսակցություն՝  27․3 %, ՕԵԿ՝ 26 %, ԵԾԿ՝ 24․8 %, ՀՅԴ՝ 19․3 %»,- ներկայացրեց նա։

Գայանե Դաջունցը, շարունակելով ներկայացնել հետազոտության տվյալներ, տեղեկացրեց, որ քաղաքացիներին եղել է հարց՝ նշեք, թե ովքեր են հանդիսանում Ձեր կողﬕց նշված կուսակցությունների առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածուները։ Պատասխանները հետևյալն են․93․9 %ն իմացել է, որ «Իմ քայլ» դաշինքի թեկնածուն Հայկ Մարությանն է,  ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրբյանին ճիշտ են նշել հարցվածների 83․5 %ը։ 

Հարցման արդունքները  ցույց են տվել, որ  62․4 %ը հետևում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին՝ 64․7 հեռուստացույցով, 24․9 %ը՝ ֆոսյբուքյան  էջով, 22․5 %ը՝ հանդիպումներ բակերում, համայնքում, 17․9 % ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերներ, 8 %ը՝ բուկլետ կամ արտաքին գովազդ, 2․6 ռադիոյի  միջոցով։

«Հարցին՝ ծանոթացե՞լ եք արդյոք քաղաքական կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի հետ, հարցվածների 53․8 %ը  նշել է, որ ծանոթացել է։ Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խոսքը նրա մասին չէ, որ վերցրել ու ամբողջությամբ կարդացել են, հնարավոր է՝ որոշակի դրույթների հետ են ծանոթացել։ Թե ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել պատասխանել  են․ 88․7 %ը նշել է « Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, 51․3 %ը՝ ԲՀԿ, 17․8 %ը՝ ԵԾԿ, 15․9  %ը՝ « Լույս» կուսակցությունների դաշինք»,- ասաց Գայանե Դաջունցը։

Ընտրություններին մասնակցության  հետ կապված հարցման արդյունքներն են հետևյալն են․ միանշանակ մասնակցելու են 72․9 %ը, ավելի շուտ մասնակցելու  է 13․7, ավելի շուտ չի մասնակցելու՝ 3․6 %ը, հաստատ չի մասնակցելու 8․7 %, իսկ 1․1 %ը դժվարացել է պատասխանել։

«Դուք անձամբ ո՞ր կուսակցությանն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը հարցին պատասխանել են․ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք 60․6 %, ԲՀԿ՝ 9․2 %, «Լույս» կուսակցությունների դաշինքն՝ 3․4 %, ԵԾԿ՝ 1․3 %, «Ժառանգություն» կուսակցություն 1․1 %, ՀՅԴ՝ 0․8 %, ՕԵԿ՝ 0․7 %, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքն՝ 0․7 %, «Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0․4 %, «ժողովրդավարական ուղի» կուսակցություն և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 0․4 %, «Հայք» կուսակցություն՝ 0․3 %։ Ունենք հրաժարվում եմ պատասխանել տարբերակը՝ 11․6 %, դժվարացել են պատասխանել 8․9 %ը։ Մենք ունենք ցուցանիշներ, որով, եթե հանում ենք, հրաժարվում եմ պատասխանել ու դժվարանում եմ պատասխանել տարբերակներն, ապա ստացում է, որ 76․3 «Իմ քայլը» կուսակցութունների դաշինքին, 11․6 %՝ ԲՀԿ, 4,3 %՝ «Լույս» կուսակցությունների դաշինքին»,- եզրափակեց Գայանե Դաջունցը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus