Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարը կդառնար 60 տարեկան. հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Մանուկյանին

Սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանին նվիրված հուշ երեկո է կազմակերպվել:

Սեպտեմբերի 21-ին Աշոտ Մանուկյանը կդառնար 60 տարեկան։

Հրամանատարին նվիրված երեկոյին մասնակցել են նրա մարտական ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները։

Դեռևս 1990 թվականի հունվարի 13-ին Աշոտ Մանուկյանը Ազատության հրապարակում հայտարարել էր, որ պետք է ստեղծել կամավորական ջոկատ,Դավիթաշենում կազմավորել էր այն ու երեք օր հետո մեկնել Արցախ։ Առաջին իսկ օրերից ջոկատը կատաղի մարտեր է տվել՝ Երասխավանից մինչև Շուշիի ազատագրում։

Արկադի Տեր Թադևոսյանը «Սասունցի Դավիթ» ջոկատին միացել է 1990 թվականի մայիսին՝ որպես ռազմական խորհրդատու։ Նրա խոսքով՝ Աշոտ Մանուկյանից սովորելու շատ բան կար։

«Այն, ինչ պետք էր մարտի դաշտում, ինքը մտածում էր՝ հացից սկսած։ Մարտական ոգի ուներ նա։ Ես նրանցից եմ դա սովորել։ Ես ունեի ռազմական գիտելիքներ, իրենք մարտական ոգի»,- ասում է Կոմանդոսը։

Հրամանատարին շնորհավորելու էին եկել նաև մերօրյա հերոսները՝ Ապրիլյան պատերազմի մասնակիցները:

Երեկոյի ընթացքում հայրենասիրական երգերով հրամանատարին շնորհավորել են Նունե Եսայանը, Արաբո Իսպիրյանը, Ներսիկ Իսպիրյանը, Մաշա Մնջոյանը, Արսեն Գրիգորյանը, Ասոն, Ռուսլանը, Համլետ Գևորգյանը, Լեյլա Սարիբեկյանը։

Ելույթ է ունեցել նաև «Մուշ» պարային համույթը։ 

Աշոտ Մանուկյանն ու իր տղաները կռվել են Արցախի ամենաթեժ կետերում, բայց նա զոհվել է՝ հրադադարից 4 ամիս առաջ՝ չհասցնելով զգալ հաղթանակի բերկրանքը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus