Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թուրքիայում ձերբակալված ավստրիացի լրագրողը դատարանի որոշմամբ կալանավորվել է

Թուրքիայում օրեր առաջ ձերբակալված ավստրիացի լրագրող Մաքս Ցիրնգաստը դատարանի որոշմամբ կալանավորվել է, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։

Հայտնի է, որ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալված լրագրողը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։

«Ես սոցիալիստ եմ, պաշտպանում եմ համամարդկային արժեքները։ Երեք տարի է՝ բնակվում եմ Թուրքիայում։ Որևէ կերպ գաղտնի գործունեություն չեմ ծավալել։ Կյանքս դասավորելու համար տուն եմ գնել այստեղ։ Խմբավորումը, որի հետ կապի համար ինձ մեղադրում են, ես չգիտեմ։ Որևէ խմբավորման անունից գործունեություն չեմ ծավալել», - նշել է լրագրողը։

Ցիրնգաստը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման օգտին քարոզչություն ծավալելու և խմբավորման հետ կապեր ունենալու համար։

Լրագրողն ուսում է ստացել Վիեննայում և Անկարայում, աշխատում է Գերմանիայում և Ավստրիայում հրատարակվող Re:volt ամսագրում ու ԱՄՆ-ից ղեկավարվող Jacobin կայքում։ Նա նաև աշխատել է Թուրքիայում ընդդիմադիր ու քրդամետ մի շարք լրատվամիջոցների համար։

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը բացատրություն է պահանջել Թուրքիայից Ցիրնգաստի ձերբակալության առնչությամբ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus