Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Առավոտ». Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» և «թշնամիների». պետության ներսում թշ­նամիներ պետք է ընդհան­րապես չլինեն

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Քանի որ այսօր սեպտեմբերի 21-ն է, ես ասեմ, թե ինչպես եմ պատկերացնում պետությունը՝ այն պետությունը, որը մենք Հայաստանում պետք է կառուցենք: Պետության արժեքային համակարգը պետք է հիմնված լինի ազատական արժեքների վրա, որոնք, իմ ընկալմամբ, նույն քրիստոնեա­կան արժեքներն են՝ սեր, լայնախոհություն, հան­դուրժողականություն, փոխադարձ հարգանք: Այդ սկզբունքները պետք է փոխլրացվեն օրենքների բծախնդիր կատարմամբ, օրինախախտումների նկատմամբ համատարած անհանդուրժողակա­նությամբ:

Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» (օրինակ՝ ոստիկանական գն­դի վրա հարձակվողները) և «թշնամիների» (ասենք՝ բյուջեի գումարները թալանողները): Թշ­նամիներ պետության ներսում պետք է ընդհան­րապես չլինեն. չափանիշը մեկն է՝ խախտել է օրենքը-չի խախտել: Եթե չի խախտել, մնացածը՝ համոզմունքները, կուսակցական պատկանելու­թյունը, դավանանքը և այլն, բոլոր դեպքերում հարգանքի է արժանի: Եթե խախտել է, նրան պետք չէ պատերով տալ, քառատել կամ վառել, նրան պետք է դատել օրենքի տառին համապա­տասխան՝ տալով պաշտպանության լայն հնա­րավորություններ:

Բայց եթե անգամ դատա­պարտվել է լրջագույն հանցագործության համար, նրա նկատմամբ չարժե ատելություն սերմանել՝ անհանդուրժելի է հանցագործությունը, ոչ թե ան­ձը:


Իմ երազած պետությունում չկա նախանձ, խանդ, քծնանք, ստորացում: Եթե իմ հարևանն ինձնից հաջողակ է, ես չպիտի ելնեմ այն կան­խավարկածից, որ նա այդ հաջողություններին հասել է անազնիվ ճանապարհով, և կյանքից նե­ղացածի կերպարանք ընդունեմ: Մանավանդ, որ «հաջողակի» տակ կարելի է հազար ու մի բան հասկանալ, ու դեռ պարզ չէ, թե որքանով են ճշգրիտ հաջողության ընդունված «միջին վիճա­կագրական» չափանիշները: Սոցիալական համե­րաշխությունը, իմ կարծիքով, ենթադրում է ամեն մի քաղաքացու, այդ թվում՝ սեփական ունիկալ արժեքի հստակ գիտակցություն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus