Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն ամիսներ առաջ ձերբակալվել են Նիդեռլանդներում. Bellingcat միջազգային խումբ

Հետաքննողների Bellingcat միջազգային խումբը հավաստիացնում է, որ ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, որոնք, ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ներգրավված են Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում, նախկինում ձերբակալվել են Նիդեռլանդներում, գրում է gazeta.ru-ն:


Bellingcat-ի մասնագետները մի շարք լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից հետո եկել են եզրակացության, որ Պետրովն ու Բոշիրովը կապ ունեն 2018 թվականի գարնանը տեղի ունեցած միջադեպի հետ: Այդ ժամանակ Նիդեռլանդների դատախազությունը շվեյցարական Շպից քաղաքի լաբորատորիա գնալու ճանապարհին ձերբակալել էր ՌԴ քաղաքացիներին: Նշենք, որ այդ լաբորատորիան մասնավորապես օգնում է հետաքննել Սիրիայում քիմիական հարձակումներն ու Սկրիպալների թունավորման դեպքը: Նշվում է, որ նրանք իրենց հետ ունեցել են համակարգչային կապի միջոցներ:


Bellingcat-ի մասնագետները եկել են եզրակացության, որ դրանից հետո Պետրովն ու Բոշիրովն արտաքսվել են երկրից, ու քիչ հավանական է, որ դրանից հետո նրանք կարողանային օգտվել Շենգեն վիզայից:


Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը բացառիկ հարցազրույց են տվել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Նրանք հայտարարել են, որ իսկապես այցելել են անգլիական այդ քաղաք այս տարվա մարտին: Նրանց խոսքերով՝ նրանք քաղաք են ժամանել մարտի 3-ին և պարզապես զբոսնել են մոտ մեկ ժամ: Մեծ Բրիտանիա իրենց այցի հիմնական նպատակ են նշել Լոնդոնում ժամանակ անցկացնելու ցանկությունը:


Այնուհետև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսների հարցազրույցը՝ «Ռուսաստանի կողմից հարցի շփոթեցման ու ստի» հերթական օրինակ անվանելով այն:


Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ գաղտնազերծելով ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման սկանդալային գործով երկու կասկածյալների անունները: Խոսքն Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի մասին է, որոնք Սկրիպալների դեմ հարձակումից մի քանի օր առաջ «Աէրոֆլոտ»-ի չվերթներից մեկով Մեծ Բրիտանիա էին մեկնել:


Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus