Պյանիչը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ
Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է, որ երկարաձգել է պայմանագրի ժամկետը կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ:
Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նախորդը լրանում էր 2021 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պյանիչը նոր պայմանագրով կստանա տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ: Բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնան»:
Հաղորդվում էր նաև, որ Իտալիայի չեմպիոնը հրաժարվել էր վաճառել Պյանիչի տրանսֆերը Մադրիդի «Ռեալին» 60 մլն եվրոյի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում Պյանիչը մասնակցել էր 31 հանդիպման, դարձել 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Բոսնիացին պաշտպանում է «Յուվենտուսի» գույները 2016 թվականից: