Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայկական կողմը Ա. Մերկելի հետ հանդիպմանը պետք է բարձրացնի Ադրբեջանին զենքի վաճառքի և Գերմանիայի հայ համայնքին աջակցություն տրամադրելու հարցերը. Ա. Օրդուխանյան

Անգելա Մերկելի այցն ունի հարավկովկասյան նշանակություն բացի Հայաստանից, Գերմանիայի կանցլերը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գերմանիայի հայ համայնքի անդամ, «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը:

«Հայկական կողմի հետ կապված բանակցությունների մասին միայն նշվում է, որ Հայաստանը երկար ժամանակ գտնվում է ռազմական վիճակի մեջ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ, բայց Հայաստանի նորընտիր իշխանությունները դիմել են ադրբեջանցիներին՝ բանակցությունները սկսելու և շարունակելու ուղղությամբ: Այսքանն են հայտարարել իրենք»,- ասաց Ազատ Օրդուխանյանը:

Նրա կարծիքով՝ հայ-գերմանական հարաբերություններն այսօր բավարար զարգացում չեն ապրում: Ըստ նրա՝ կա երկկողմանի մեծ ներուժ՝ հարաբերություններն ավելի ակտիվ և լայնամասշտաբ խորացնելու, բայց դա չի օգտագործվել:

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցչի խոսքով՝ լավ կլիներ, եթե հայկական կողմը քննարկման սեղանին դներ պատրաստի ծրագրեր, և պատրաստի հարցեր քննարկվեին:

«Առաջինը մեր անվտանգության հարցին է վերաբերում: Մոտ 100-120  տարի առաջ գերմանական Մաուզեր եղբայրների  գործարանը զենք էր վաճառում Օսմանյան բանակին և մոտ 90-95 տոկոսով ապահովում էր նրանց: Այսօր այդ նույն գործն անում է այդ գործարանի իրավահաջորդը՝ «Ռաինմետալ» ռազմաարդյունաբերական կոմպլեքսը: Գերմանացիներին պետք է ասենք, որ 100 տարի առաջ դուք զենք վաճառեցիք, որոնցով սպանեցին հայերին, ձեր ձեռքերն արյունոտեցիք հայի արյունով, հետո ազգովի 100 տարի հետո ներողություն խնդրեցիք: Հիմա 100 տարի հետո նորից եք անում նույն սխալը՝ լավ իմանալով, որ ադրբեջանցիներն այդ զենքն օգտագործելու են հայերի դեմ: Այս հարցը պետք է հստակ դրվի, որպեսզի աղմուկ բարձրանա, և մարդիկ մտածեն Ադրբեջանին զենք վաճառելու մասին»,- ընդգծեց նա:

Ազատ Օրդուխանյանի տեղեկացմամբ՝ այժմ բանակցություններ են ընթանում «Ռաինմետալ» ռազմաարդյունաբերական կոմպլեքսի կողմից ադրբեջանցիներին զենք վաճառելու շուրջ:

«Նույնիսկ կարելի է կոնտեքստը փոխել: Գերմանացիները հրեաների ցեղասպանություն իրականացրին, այնուհետև ներողություն խնդրեցին և Իսրայելը վերցրին իրենց պաշտպանության տակ՝ բոլոր առումներով: Եթե որևիցե բան է հնչում Իսրայելի հասցեին, գերմանացիները անմիջապես պաշտպանական դիրք են ընդունում: Նույնը արել են մեր նկատմամբ՝ զենք են տվել, որով սպանել են մեզ, հետո 100 տարի անց իրենց մեղքն ընդունել են, բայց Հայաստանն իրենց պաշտպանության տակ չեն վերցնում: Սա շատ կարևոր հանգամանք է, և այդ կոնտեքստի մեջ պետք է տեղավորել զենքի վաճառքն ադրբեջանցիներին»,- ասաց Ա. Օրդուխանյանը:

Երկրորդ խնդիրը, որը հայկական կողմն առաջ պետք է բերի Գերմանիայի կանցլերի հետ հանդիպմանը, Գերմանիայում հայկական համայնքին որևիցե հարցով աջակցելու հարցն է: Նրա համոզմամբ՝ դա կուժեղացնի նաև հայ-գերմանական հարաբերությունները, քանի որ հայկական համայնքը Հայաստանի բնական դաշնակիցն է. «Սրանք շատ լեգիտիմ, օրինական հարցեր են, այստեղ որևէ խնդիր չկա»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Մինչ Հայաստան ժամանելը Անգելա Մերկելը լինելու է Թբիլիսում, իսկ Հայաստանից հետո նա այցելելու է Բաքու:

Ազատ Օրդուխանյանը նշում է, որ վրացական կողմն ունի հստակ օրակարգ՝ պաշտպանության ուժեղացումը, ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհի ավելի հարթեցում և ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցը:

Ադրբեջանը ևս ունի հստակ օրակարգ՝ արդեն գազի վաճառքի մասով: Ա. Օրդուխանյանի խոսքով՝ Գերմանիան ուզում է հստակ երաշխիքներ ստանալ ադրբեջանական իշխանություններից՝ ադրբեջանական գազը Գերմանիա և Եվրոպա հասցնելու համար, որն ունի հատուկ ռազմավարական նշանակություն: Այն պետք է թուլացնի Եվրոպայի, Գերմանիայի գազային կախումը Ռուսաստանից:

«Բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, ադրբեջանցիներն արգելք դրեցին Անգելա Մերկելի կուսակցական ընկեր Ալբերտ Վայների դեպի Ադրբեջան կատարելիք այցի վրա: Պատվիրակության կարևորագույն անդամներից մեկին արգելեցին մտնել Ադրբեջան: Ալբերտ Վայները զբաղեցնում է Բունդեսթագում Գերմանիա – հարավկովկասյան հանրապետությունների պառլամենտական խմբի փոխնախագահի պաշտոնը: Սկանդալային երևույթ է, որ դիվանագիտական պատմության մեջ քիչ է լինում»,- ասաց նա:

Ազատ Օրդուխանյանը նշում է, որ Ալբերտ Վայները որևիցե հակաադրբեջանական գործունեություն չի ծավալել: Գերմանացի պատգամավորի մուտքն արգելվում է Ադրբեջան միայն նրա համար, որ նա 2014 – 2016 թթ-ին այցելել է Արցախ:

«Սա մեզ համար բավականին լավ գործոն է, որպեսզի մենք բարձրացնենք հարցը, ամենուր թմբկահարենք, տարածենք, բղավենք և պահանջենք դեմոկրատիա խաղացող Ադրբեջանից՝ ինչ բարոյական կամ դեմոկրատական իրավունքով է ժխտում դեմոկրատական կարգով ընտրված պատգամավորի այցն այսպես կոչված դեմոկրատական երկիր»,- նկատեց Գերմանիայի հայ համայնքի անդամը:

Ազատ Օրդուխանյանը նաև համոզված է, որ ադրբեջանցիները մինչև իրենց գազը վաճառելը Անգելա Մերկելի առջև Արցախի խնդրի հարցը պետք է դնեն և աջակցություն սպասեն գերմանացիներից:

«Իրենք լավ գիտեն, որ եվրոպացիները շատ են ցանկանում իրենց գազը ստանալ՝ թուլացնելու համար Ռուսաստանից կախվածությունը: Եվ դրա համար էլ այսպիսի կապրիզներ են անում, հատկապես Ալբերտ Վայների հետ կապված, այլապես Ադրբեջանն իրեն նման բան թույլ չէր տա»,- ընդգծեց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus