Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը: Այն ներառում է առկա հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավորություն կտա. հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ, նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար, ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր, արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, […]