Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել ավտոկայանատեղիների հսկիչները՝ «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ի նախկին աշխատակիցները՝ պահանջելով Գյումրիում նորից վճարովի դարձնել ավտոկայանատեղիները, ու հավաքագրված գումարները օրինական ձևով գանձել քաղաքապետարանի բյուջե։ Բանն այն է, որ Գյումրու ավագանու որոշմամբ այս քաղաքում ավտոկայանատեղիները դարձրել են անվճար, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք ավտոկայանատեղիների սպասարկումը կազմակերպող «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ի …