Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

100 օրում ոստիկանությունը հանցագործության մասին 13 215 հաղորդում է ստացել, իսկ 6-րդ վարչությունը բացահայտել է պետությանը պատճառված 4.4 մլրդ դրամի վնաս. ոստիկանության շտաբի պետ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմամբ ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը:

Նախքան ոստիկանապետին ուղղված հարցերը ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ներկայացրեց ամփոփ հաշվետվություն Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման ընթացքում ոստիկանությունում կատարված աշխատանքների վերաբերյալ:



«100 օրը փոքր ժամանակ է 100 տոկոսանոց փոփոխություն համար, սակայն բավարար ժամանակ է կատարվող փոփոխություններին պատրաստ կատարողունակ թիմ ունենալու համար:

Գործողություններ են իրականացվել ոստիկանության գրեթե բոլոր ոլորտներում, մայիսի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում 12 տոկոսով հանցագործությունների թիվն աճել է, շեշտեմ՝ գրանցված թիվը: Սա մի կողմից ոստիկանության նկատմամբ վստահության արդյունքն է ու հանցագործությունները  չթաքցնելու միտումը:

Ոստիկանությունը հանցագործությունների վերաբերյալ 13215 հաղորդում  է ստացել, նույն ժամանակահատվածում 2017-ին ստացվել է հանցագործության մասին 9730 հաղորդում:

Այս ընթացքում 746 կոռուպցիոն բնույթի հաղորդում է ստացել, որից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից, առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցագործությունների ոլորտում»,- ասաց Ղուկասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ միայն Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բացահայտվել է պետությանը պատճառված 4,4 մլրդ դրամ վնասի մասին, որից 147 մլն դրամն արդեն վերականգնված է:

Ոստիկանության շտաբի պետի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունը մշակել է մի շարք տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծ և շուրջ 150000 անձ ազատվել է տուգանքի վճար վճարելուց, բացի դրանից, ՃՈ-ն կատարել է մի շարք փոփոխություններ տուգանումների հետ կապված:

Անդրադառնալով ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության գործունեությանը՝ Արմեն Ղուկասյանն ասաց, որ նշված վարչությունը տասնյակ պարզաբանումներ է տվել հասարակությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus