Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում կսկսեմ նախադպրոցական հիմնարկներից, քաղաքում գիշերային ժամերին աղմկող երիտասարդներից. Արարատ Զուրաբյան

Այսօր ունենք լրջագույն ձեռքբերում, որովհետև մեր հասարակությունը 20 տարի անց կարողացել է վերականգնել սահմանադրական կարգը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Նրա խոսքով՝ հակաժողովրդական ճանապարհով իշխանության հաստատումն անցյալում է:

«Հայաստանում նոր իրողություն է, որը տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս: Հասարակության մի մասն ունի ավելի մեծ սպասելիքներ, քան կարելի է ստանալ այս 100 օրվա ընթացքում: Մի բան ակնհայտ է՝ ՀՀ-ում սկիզբ է առել լուրջ և նոր գործընթաց, կան արդյունքներ, մեծ գործ է արվել «Մարտի 1»-ի բացահայտման ուղղությամբ, որը շատ կարևոր է, քանի որ մեր հասարակությունն առաջ գնալու հնարավորություն չի ունեա, քանի դեռ  «Մարտի 1»-ը չի բացահայտվել»,- ասաց նա:

Զուրաբյանը գտնում է, որ «Մարտի 1»-ի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղեկացվածությունն ավելի մեծ է, քան շարքային քաղաքացիներինը. «Ամեն ինչ ի սկզբանե ճիշտ է ընթացել, այդտեղ գործել է խմբավորում, որը կազմակերպել է ընտրությունների ապօրինությունները, իսկ հետընտրական շրջանում բռնի ուժ են կիրառել, որը զուգորդվել է սպանություններով, հիմնական մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է»,- շարունակեց Զուրաբյանը:

Պատգամավորը, որը նաև քաղաքապետի թեկնածու է, խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին, հայտարարեց, թե բոլոր թեկնածուների շանսերը հավասար են: Նա հիշեցրեց, որ ինքը մի քանի տարի ղեկավարել է կենտրոն համայնքը և շատ լավ պատկերացնում է խնդիրները: Նա չի ցանկանում մայրաքաղաքի խնդիրներն առանձնացնել մեկը մյուսից, քանի որ սխալ է համարում դա:

«Այսօր խոսում են վերելակներից, բայց ես կսկսեմ նախադպրոցական հիմնարկներից, քաղաքում գիշերային ժամերին աղմկող երիտասարդներից. դրանք բոլորը նույնչափ կարևոր խնդիրներ են: Սակայն առաջնային են նաև քաղաքի եկամուտները, Երևանն ունի 80 մլրդ. դրամ բյուջե, Հայաստանի բնակչության գրեթե կեսը կենտրոնացված է Երևանում, մայրաքաղաքին հատկացված գումարները շատ փոքր են՝ խնդիրներ լուծելու համար»,- նշեց Արարատ Զուրաբյանը:

Քաղաքապետի թեկնածուն շեշտեց, որ ինքը հարգում է Երևանի քաղաքապետի մյուս թեկնածուներին, սակայն ինքն իր մասով մեկ փաստարկ ունի: Նա համոզված է, որ ինքը հաղթելու է ընտրություններին:

«Գիտեմ մեկ բան, եթե ես իմ հարազատին տանում եմ բժշկի, փորձում եմ գտնել մեկին, որը կարող է բուժել, Երևանի ղեկավարը ուղնուծուծով երևանցի պետք է լինի»,- եզրափակեց Արարատ Զուրաբյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus