Դավիթ Տոնոյանը «Ռոսոբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանն և պաշտպանության քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով։