Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը կապված է նաև անձի արժանապատվության հետ. ՄԻՊ

ԱԺ պատգամավոր, կալանավորված Մանվել Գրիգորյանի լուսանկարի հրապարակումն իրավունքի ոտնահարում է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Պաշտպանը կալանավայրում Մանվել Գրիգորյանի լուսանկարը լրատվամիջոցի կողմից հրապարակելուն, որն արդեն հեռացված է։

«Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու այն հրապարակելն իրավունքի ոտնահարում են՝ անկախ նրանից, թե ինչ ընկալում ունի նա հասարակությունում, և ազատությունից զրկման ինչ վայրում է լուսանկարն արվել: Հարցը կապված է նաև անձի արժանապատվության հետ»,-ասաց նա։

Փոխանցելով Պաշտպան Արման Թաթոյանի հորդորը՝ ՄԻՊ աշխատակազմից հայտնեցին, որ Պաշտպանը մշտապես հորդորում է լրատվամիջոցներին ցանկացած նյութ հրապարակելիս առաջնորդվել լրագրության հանրահայտ սկզբունքներով։

Հիշեցնենք, որ երեկ ԶԼՄ–ներում և սոցցանցերում երեկ երեկոյան տարածվել էր Մանվել Գրիգորյանի լուսանկարը՝ արված ԱԱԾ–ի մեկուսարանում։

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կարելը մի խում անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus