Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նարեկ Սարգսյանը «հավանաբար շուտով» կհայտնվի ՀՀ ոստիկանության  տեսադաշտում. Օիսպյան

Հայաստանի ոստիկանությունը համագործակցում է «Ինտերպոլ»-ի հետ և Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը «հավանաբար շուտով» կհայտնվի Հայաստանի ոստիկանության տեսադաշտում, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ի՞նչ նորություն կա Նարեկ Սարգսյանի՝ միջազգային հետախուզման հետ կապված։


«Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, մենք համագործակցում ենք «Ինտերպոլ»-ի հետ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «Ինտերպոլ»-ի միջև համաձայնագրի շրջանակներում մենք իրականացնում ենք այդ գործընթացը։ Թույլ տվեք չմանրամասնել, բայց այնպիսի տեղեկություներ կասեմ ձեզ, որ ոնց որ թե շուտով մեր տեսադաշտում կլինեն», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։


Ճշտող հարցին, թե Նարեկ Սարգսյանը ե՞րբ է հատել Հայաստանի սահմանը, Օսիպյանը պատասխանեց. - «Հատել էր այն ժամանակաշրջանում, երբ որ  մենք հայտարարել էինք հետախուզում դրանից մեկ-երկու օր առաջ»։


Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ հուլիսի 5-ին, քանի որ իրավապահները պարզել էին, որ Նարեկն իր թինկապահի հետ հունիսի 22-ին մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով։ Իսկ մինչ Հայաստանը լքելը Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանի միջոցով իր ընկերոջը՝ Սերոբ Սահակյանին էր փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին:


Ավելի ուշ՝ հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով նա Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: Այդ ճամպրուկներում հայտնաբերվել էր կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, նաև 4 ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են թմրանյութ ընդունելու նպատակով։ Արտեմ Պետրոսյանը կալանավորված է։


Բացի այդ, ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները։


ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus