Ֆրանսիական էներգետիկ Total ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Իրանում: Երկուշաբթի այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարարությունը: Total-ը Իրանից դուրս է գալիս Թեհրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները վերկանգնելու պատճառով: Միացյալ Նահանգները զգուշացրել էր, որ պատժամիջոցների կենթարկի երրորդ երկրների այն ընկերություններին, որոնք կշարունակեն աշխատել Իրանի հետ՝ խախտելով, կամ անտեսելով ամերիկյան պատժամիջոցները: