Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Սարսափելի սխալ են գործում»․ Թրամփը պատմել է քահանա Բրանսոնի հետ կապված իր ու Էրդողանի պայմանավորվածության մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել բրիտանական Reuters գործակալությանը, որի ժամանակ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ լարված հարաբերություններին։

Թրամփը հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված լուրը, համաձայն որի նա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներքին պայմանավորվածություն են ունեցել․ ԱՄՆ առաջնորդը պետք է միջնորդեր Իսրայելում կալանավորված Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանի ազատ արձակման հարցում, իսկ Էրդողանը դրա դիմաց ազատություն տար ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին։ Մինչդեռ Էրդողանը խախտել է խոստումը։

«Ես նրա համար եմ դուրս բերել այդ անձին բանտից։ Եվ սպասում եմ, որ Էրդողանը թույլ տա դուրս գալ Թուրքիայից այդ անմեղ ու հրաշալի մարդուն, մեծ հայր և քրիստոնային», - ասել է Թրամփը։

Նա խոստովանել է, որ կարծում էր, թե համաձայնության է եկել Էրդողանի հետ, սակայն սխալվել է։

«Քահանա Բրանսոնի հարցում Թուրքիայի ցուցաբերած դիրքորոշումը տխրեցնող է։ Ըստ իս՝ սարսափելի սխալ են գործում։ Ես սիրում եմ Թուրքիան, սիրում եմ թուրք ժողովրդին, Էրդողանի հետ մինչ օրս շատ լավ հարաբերություններ ունեինք։ Սակայն միակողմանի հարաբերություն չի լինում։ ԱՄՆ-ի համար այլևս չկան միակողմանի հարաբերություններ», - ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով: Կինն ավելի ուշ ազատ է արձակվել։

Բրանսոնին նաև մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus