Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով, անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտությունն այն է, որ օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, եւ որոշ «կոռումպացված դատավորներ» շարունակում են «տեղը չբերել ժողովրդական հեղափոխությունը»։ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի խոսքով՝ այս պահին Հայաստանի իրավական …