Ապստամբները հրթիռներ են արձակել Աֆղանստանի նախագահական պալատի ուղղությամբ
Մի քանի հրթիռ է արձակվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ուղղությամբ նախագահ Աշրաֆ Ղանիի՝ Կուրբան Բայրամին նվիրված տոնական ելույթի ժամանակ, հաղորդում է Tolo news-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումն իրականացվել է առավոտյան, հրթիռներն ուղղված են եղել նախագահական պալատին ու քաղաքի կառավարական թաղամասին, որտեղ գտնվում են բազմաթիվ երկրների դեսպանատներ։
Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Հայտնի է, որ հարձակումն իրականացվել է ապստամբ ուժերի կողմից, հարձակման հեղինակներից երկուսը ոչնչացվել են։