Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թ-ի հուլիսին հայտնաբերվել է շրջակա միջավայրին հասցված 160 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 95 իրավախախտման  դեպքով  հաշվարկվել է 160.001.788 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 48 դեպքով նշանակվել է 3.900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաև իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 124.200.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքներից բաժնից:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 32 դեպք, հաշվարկվել է 156.501.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Իրականացված ստուգումներ՝

1. «Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի հատված 44 ծառի կոճղ, հաշվարկվել է 755.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

2. «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է 231 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 34.671.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

3. «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է 1301 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 88.773.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Արձանագրվել է իրավախախտման 51 դեպք, հաշվարկվել է 2.275.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 22 դեպքով նշանակվել է 2.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 1 դեպք, հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Ընդերքի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 250.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել  է  1.156.708 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Էկոփորձաքննություն

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի  4  որոշում՝  250.000 ՀՀ դրամի չափով։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.808.659 ՀՀ դրամ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus