Սալվադորը պաշտոնապես խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ
Սալվադորի կառավարությունը հայտարարել է Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին՝ դրանով իսկ պաշտոնապես խզելով կապերը Թայվանի հետ, գրում է РИА Новости-ն:
Օգոստոսի 21-ին ՉԺՀ և Սալվադորի արտաքին գործերի նախարարներ Վան Ին և Կարլոս Կաստանեդան Պեկինում ստորագրել են համատեղ կոմյունիկե Չինաստանի Ժողովրդական հանրապետության և Էլ Սալվադորի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում Սալվադորն արդեն երրորդ պետությունն է, որը խզում է դիվանագիտական հարաբերությունները Թայվան հետ: Ավելի վաղ նման որոշում կայացնելու մասին են հայտարարել նաև Դոմինիկյան Հանրապետությունն ու Բուրկինա Ֆասոն՝ մայիսի 1-ին և 24-ին համապատասխանաբար:
Այս պահի դրությամբ աշխարհում կա ընդամենը 17 պետություն, որոնք պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ ունեն Թայվանի հետ: