Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Վանաձորում 27-ամյա երիտասարդին հրազենային վիրավորում պատճառելու դեպքից (տեսանյութ)

Օգոստոսի 12-ին՝ ժամը 20:10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ րոպեներ առաջ Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում լսվել է կրակոցի ձայն, որից հետո այդ վայրում հավաքված անձինք փախել են:

Ոստիկանները դեպքի վայրում իրականացնում էին համապատասխան աշխատանք, երբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ: Ըստ բժիշկների՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու: 

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ, ըստ նախնական տվյալների, «Լճեր» սրճարանում երիտասարդին հրազենային վնասվածք է պատճառել Կոկո մականվամբ Կորյուն Մուրադյանը:

Պարզվել է նաև, որ Մուրադյանը կրակել է իր մոր անունով հաշվառված «Մավերիկ» տեսակի ողորկափող որսորդական հրացանով, ինչից հետո զենքը նետել է հարակից գետն ու փախել:

Դեպքից ժամեր անց Կորյուն Մուրադյանը հայտնաբերվել և հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին:
Հրացանը հայտնաբերվել է գետում:

Կատարվում է քննություն:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus