Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սիրիական կողմը հետաքրքրված է ՀՀ-ում բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ. Ա. Հարությունյանն ընդունել է Սիրիայի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից, ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում հայ-սիրիական հարաբերությունների արդյունավետ փորձ կա. «Ինքս ժամանակին սովորել եմ Դամասկոսում` խորացնելով արաբերենի իմացությունները:

Բարեկամական վերաբերմունքը, որ տեսել եմ այնտեղ ինձ համար ուղենշային է եղել ողջ կյանքում»,- նշել է ԿԳ նախարարը` հույս հայտնելով, որ երբեմնի բոլոր ծրագրերը, որոնք վերջին տարիներին Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով որոշակիորեն խաթարվել են, ամբողջությամբ կվերականգնվեն և կընդլայնվեն: Նախարարն ընդգծել է, որ հարյուրավոր սիրիահայ երիտասարդներ կրթություն են ստանում Հայաստանում և երկկողմ հարաբերությունների ընդլայնումն օրակարգային խնդիր է:

Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին` ընդունելության համար և շեշտել, որ կրթական համագործակցության արդյունավետությունը հիմք է հանդիսանում մյուս ոլորտներում հարաբերությունների զարգացման համար: Անդրադառնալով երրկողմ ծրագրերին`դեսպանը նշել է, որ Սիրիայում իրավիճակը կայունանում է, և կրթական ծրագրերի համար այժմ նպաստավոր պայմաններ են ստեղծված:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին 2018-2021 թվականների համար» համագործակցության ծրագրի նախագծին, որն այժմ քննարկվում է: Նախարարն ու դեսպանը հույս են հայտնել, որ ծրագրի վավերացմամբ երկկողմ հարաբերությունները նոր որակ կստանան հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, մասնավորապես  հնարավորություն ստեղծելով երկկողմ կրթաթոշակային ծրագրերի համար:

Այս համատեքստում դեսպան  Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նշել է, որ Սիրիայի երիտասարդները հետաքրքրված են արտասահմանյան երկրների կրթությամբ:  Դեսպանի խոսքով` Հայաստանն այս իմաստով գրավիչ է, քանի որ այստեղ բարենպաստ է  և’  անվտանգության,  և’ կրթական միջավայրի առումով: Սիրիական կողմը հետաքրքրված է բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ, ինչպես նաև միջմշակութային և լեզվի ուսուցմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus