Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մոնակոյում կանցկացվի «Հայկական մշակույթի օրեր»

Այս տարի իր ծննդյան տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 2-ին, աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը հանդես կգա Մոնակոյի հանրահայտ օպերային թատրոնում, անվանի դաշնակահար Նարե Արղամանյանի հետ՝ այդպիսով ազդարարելով Մոնակայում «Հայկական մշակույթի օրերի»  բացումը:


Համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան հոբելյանական 115-ամյակին: Ուշագրավ է, որ այս նախաձեռնության հեղինակը ոչ թե Հայաստանի մշակույթի նախարարությունն է, այլ գործարար, BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը: Մեր զրույցի ընթացքում նա շեշտում էր․ «BPA ընկերությունը տարիներ շարունակ հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով: Այս անգամ կազմակերպում է Հայաստանի օրերը Մոնակոյում, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին և 3-ին: Ես իմացա, որ 1974 թվականին Մոնակայում համերգով հանդես է եկել նաև Արամ Խաչատրյանը: 1973 թվականին Խաչատրյանը ջերմ ընդունելության է արժանացել արքայազն Ռենե երրրոդի և Գրեսս Քելլիի կողմից:


Հենց նրանց առաջարկով էլ 1974 թվականին կազմակերպվել է համերգ: Սա լավ հիմք հանդիսացավ (նաև հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Արամ Խաչատրյանի 115-ամյակը), որ կազմակերպվի այդ հոբելյանին նվիրված համերգ նույն՝ արքայական համերգասրահում: Շատ ծանր բան էր այդ համերգասրահի թույլտվությունը ստանալը, որովհետև դրա համար պետք է արքայազնի թույլտվությունը»:


Երկար բանակցություններից և անգամ նախնական մերժումից հետո ի վերջո թույլատվություն ստանալով` Մոնակոյի օպերային թատրոնում կազմակերպել այս համերգը, Վրույր Փենեսյանն անմիջապես ձեռնամուխ է եղել կազմակերպչական աշխատանքերին, որոնց արդյունքում էլ սեպտեմբերի առաջին օրերին Մոնակայում առաջին անգամ կիրականացվի «Հայկական մշակույթի օրեր» ծրագիրը:


Ի դեպ, ըստ Վրույր Փենեսյանի, Հայաստանի սփյուռքի նախարարությունն արդեն իսկ կոչ է արել սփյուռքի 1800 հաստատությունների, նաև անհատ մարդկանց՝ աջակցել այս նախաձեռնությանը, որը նպատակ ունի ոչ միայն հայկական մշակույթը ներկայացնել Մոնակայում, այլև ստեղծել նորանոր մշակութային, նաև տնտեսական ու գործարար կապեր:


Համերգի հաջորդ օրը, «Հայկական մշակույթի օրերի» շրջանակներում, կկայանան նաև այլ միջոցառումներ, որոնց թվում՝ հայկական գինիների և կոնյակի համտես, հայկական նորաձևության ցուցադրություն և այլն: Հատուկ հրավիրվել են Մոնակայում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները, որոնցից մեկի ներկայացուցչին էլ, վիճակահանության արդյունքում, հնարավորություն կտրվի յոթ օրով Հայաստան այցելել ու շրջագայել ողջ երկրի տարածքով:




 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus