Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Միջազգային հանրությունը ՀՀ-ին գնահատական չի տալու միայն հեղափոխության փաստի հիման վրա, պետք է բարեփոխումներ անել բոլոր ոլորտներում. Ս. Սարգսյան (տեսանյութ)

100 օրը չափազանց քիչ ժամանակ է, որպեսզի միջազգային կառույցները կարողանան հստակ գնահատականներ տալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, կամ ինչ փոփոխություններ է բերել իր հետ հեղափոխությունը: Հայաստանին գնահատական չեն տալու միայն հեղափոխության փաստի հիման վրա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:

«Հայաստանը պետք է նախևառաջ սկսի բարեփոխումների ճանապարհով շարժվել: Բոլոր ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա, այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարը միակ ոլորտը չէ, որտեղ պետք է աշխատել: Բարեփոխումներ պետք է անել բոլոր ոլորտներում: Սա չափազանց կարևոր է, որովհետև Հայաստանին գնահատական չեն տալու միայն հեղափոխության փաստի հիման վրա, ՀՀ-ին գնահատական են տալու մեկ տարուց, երբ արդեն լինեն համապատասխան զեկույցները՝ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների, քաղաքական իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- հայտնեց նա:

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն այժմ միջազգային հանրության խոշորացույցի տակ է գտնվում, որպեսզի ճիշտ գնահատական տրվի՝ հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ եղել են, թե ոչ:

«Սրանք գնահատականներ են, որոնք տրվելու են որոշ ժամանակ հետո, հիմա Հայաստանի կառավարությանը գնահատել չեն կարող, որովհետև դեռևս չկան ուսումնասիրություններ, դեռևս չկան վերջնարդյունքներ: Այդ գնահատականներից հետո թե ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն և այլ կառույցներ կսկսեն Հայաստանի հետ համագործակցել՝ հիմք ընդունելով այն գնահատականները, որոնք տրված կլինեն տարբեր միջազգային զեկույցներում»,- նշեց Ս. Սարգսյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus