Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Բոլորին քաջ հայտնի օլիգարխ». Վլադ Լիստևի գործընկերն ասել է՝ ով է նրա սպանության պատվիրատուն

Ռուսական «Առաջին ալիքի» նախկին գործադիր տնօրեն Վլադ Լիստևի գործընկեր Դմիտրի Զախարովը հայտարարել է, որ Լիստևի աղմկահարույց սպանության պատվիրատուն հանգուցյալ օլիգարխ Բորիս Բերեզովսկին էր: Այդ մասին Զախարովն ասել է MixTV-ին տված հարցազրույցում:

Տղամարդն իր գործընկերոջ սպանությունը կապել է «Առաջին ալիք»-ում գովազդի տեղադրման մենաշնորհի հետ:

Զախարովը մանրամասնել է, որ խոսքն «Առաջին ալիք»-ում գովազդի տեղադրման ու դրա համար վճարման հետ կապված հարցի մասին է, ինչը զրուցակցի պնդմամբ՝ հակասում էր Բերեզովսկու շահերին: Նա նշել է, որ որոշման արդյունքում «բոլորին քաջ հայտնի մարդը, որն այլևս ողջ չէ, զրկվում էր մեկ միլիարդի քառորդ մասի տոկոսներից»:

«Խոսքն այն մարդու մասին է, որին կախված էին հայտնաբերել Լոնդոնում: Դա այնքան ակնհայտ էր, որ իրականում հետաքննելու բան էլ չկար »,-ասել է աղբյուրը:

Զախարովը հավելել է, որ ընկերը բազմիցս սպառնալիքներ է ստացել ինչ-որ անհայտ անձանցից, որոնք պահանջում էին չեղարկել նորարարությունը: Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ Լիստևը սխալ է վարվել՝ այդ մասին չտեղեկացնելով իրավապահներին:

«Երբ խոսքը ¼ միլիարդի մասին է, ապա այս դեպքում «ոչինչ, կսպառնան, կսպառնան, հետո կհոգնեն» մտածելակերպն անընդունելի է»,-նշել է Զախարովը:

Հիշեցնենք, որ հեռուստալրագրող Վլադ Լիստևը սպանվել է 1995թ. մարտի 1-ին՝ իր մոսկովյան տան մոտ: Նրա սպանությունն առ այսօր բացահայտված չէ: Մինչդեռ օլիգարխ Բորիս Բերեզովսկին ինքնասպանություն է գործել 2013թ. մարտի 23-ին՝ Մեծ Բրիտանիայում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus