Սիրիայի Իդլիբ նահանգում շենքի պայթյունից առնվազն 39 մարդ է զոհվել
Հաղորդվում է, որ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Սարմադա քաղաքում գտնվող բնակելի շենքում զենքի պահեստ էր տեղակայված, որը պատկանում է զենքի ապօրինի վաճառքով զբաղվող խմբավորմանը:
Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտարանի տվյալներով՝ տասնյակ մարդիկ մնում են փլատակների տակ:
Իդլիբը Սիրիայի վերջին շրջանն է, որը դեռևս գտնվում է սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ: