Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պուտինն ու Նազարբաևն անդրադարձել են Յուրի Խաչատուրովի հարցին

«Քննարկմա ենթակա բոլոր հարցերից մեզ համար հատկապես խնդիր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը»: Երեկ Ղազախստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:


Պուտինն, ի պատասխան ասել է, թե քննարկելու շատ հարցեր կան, որոնք առնչվում են ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա մեծ օրակարգին ու ծրագրերին: «Կան նաև խնդրահարույց հարցեր, որոնցից է ձեր հիշատակածը»,- ասել է Ռուսաստանի նախագահը:


Հուլիսի վերջին ՀԱԿՊ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: Վերջինս նկատմամբ, սակայն, խափանման միջոց է ընտրվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակումը: Նա արդեն Հայաստանից մեկնել է Մոսկվա և անցել կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանը:


Օգոստոս 12-ին Ղազախսատանի Ակտաու քաղաքում տեղի է ունեցել Կասպիական տարածաշրջանի երկրների գագաթնաժողովը, որի արդյունքով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեցին Կասպիցի կարգավիճակի կոնվենցիան: Պուտինն այդ փաստաթուղթը բնութագրել է որպես «պատմական», նշելով, որ դրա ստորագրումը «համատեղ աշխատանքի լավ օրինակ է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ պայմաններում»:


Կասպիցի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում էին ավելի քան երկու տասնամյակ: Հիմնական տարաձայնությունները էներգետիկ պաշարներով հարուստ ծովային հատվածներում յուրաքանչյուրի սահմանները հստակեցնելն էր:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus