Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Խնդրում եմ, դադարեցրե՛ք բողոքի գործությունները, մի՛ տրվեք էմոցիաներին. Արա Մինասյանը դիմել է գործընկերներին

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից: 

Հիշեցնենք, այսօր մի քանի ժամ լարված իրավիճակ էր հիվանդանոցի տարածքում, բուժանձնակազմը փակել էր ճանապարհն ու բողոքի ակցիա իրականացել՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով չեղարկել Մինասյանին աշխատանքից ազատման հրամանը: Արա Մինասյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի գործընկերներ, Ձեզ դիմում եմ խնդրանքով. խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործությունները, մի՛ տրվեք էմոցիաներին, վերադարձեց աշխատանքի և ապահովեք բուժկենտրոնի բնականոն աշխատանքը: Մեզ հազարավոր հիվանդներ են սպասում, որոնք չպետք է տուժեն մեր շուրջ ստեղծված իրավիճակից:Սիրելի ընկերներ, Ուզում եմ տեղեկացնել, որ պատրաստվում եմ կապ հաստատել վարչապետի աշխատակազմի հետ՝ խնդրելով, որպեսզի հնարավորության դեպքում վարչապետը ժամանակ գտնի ինձ ընդունելու: 

Ես ցանկանում եմ հանդիպել վարչապետին և ներկայացնել իրերի դասավորությունը, ներկայացնել, այսպես կոչված, չարաշահումների վերաբերյալ մեր դիրքորոշումը: Ես խնդրելու եմ վարչապետ Փաշինյանին հնարավորություն տալ երկու ամսով հետաձգել ինձ աշխատանքից ազատելու նախարարի որոշումը, որպեսզի կարողանամ հիվանդանոցի գործող ղեկավարի կարգավիճակում պարզաբանել ինձ ու բուժանձնակազմին վերագրվող մեղադրանքները: 

Խնդրի պարզաբանում-հանգուցալուծումից հետո երկու ամսից ես ինքս վայր կդնեմ տնօրենի լիազորությունները: Եթե հանդիպելու հնարավորություն, այնուամենայնիվ, չստեղծվի, ես դա էլ կընկալեմ: Կմնա միայն դատական կարգով իմ կոլեկտիվի բարի համբավն ու պատիվը վերականգնելու միակ տարբերակը: 

Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին տարիների նվիրումի ու տքնաջան աշխատանքի համար: Մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել միասին: Եվ այդ ճանապարհը թանկ է ինձ համար: Անկախ դեպքերի հետագա ընթացքից, միշտ ձեր կողքին եմ լինելու և ուժերիս ներածին չափով անելու եմ ամեն բան արդարության հաստատման համար: Հուսով եմ՝ խնդրանքս չեք մերժի և վաղվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը կաշխատի առանց ընդմիջումների»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus