Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Խնդիրները ճիշտ են ձևակերպած, բայց դա պետք է զուգորդվի համախմբված գործողություններով. տնտեսագետը՝ Ն. Փաշինյանի հայտարարությունների մասին

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ողջում է այն քայլերը, որոնք արվում են այսօրվա կառավարության կողմից: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամանակի ընթացքում, երբ ամեն բան կդրվի համեմատության մեջ, հնարավոր կլինի իսկապես հասկանալ, թե այս տարիների ընթացքում ինչն է խանգարել ՀՀ-ին տնտեսական զարգացում ունենալու համար:

Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է լինի ներառական տնտեսական աճ, ասաց որ  խնդիրները ճիշտ են ձևակերպած, սակայն դա պետք է զուգորդվի համախմբված գործողություններով:

«Ներառական տնտեսական զարգացումն այն աճն է, որը մենք դեռևս չունեք, քանի որ հիմքում սոցիալական բաղադրիչի առկայությունն է: Այսինքն՝ տնտեսական աճ, որը անպայման ազդեցություն կունենա մարդկանց բարեկեցության վրա: Կարծում եմ՝ խնդիրները ճիշտ են ձևակերպված, բայց անելիքները շատ են և այստեղ իսկապես համախմբած գործողություների կարիք կա»,- ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ ներկայումս ՀՀ-ում ունենք տնտեսություն, որտեղ հասարակական կյանքի բոլոր ճյուղերը խաթարված է, և այս ուղղությամբ կատարվող կառավարության գործողություններն իսկապես անգնահատելի է: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ պետք է գնահատել նոր արժեք ստեղծելու գաղափարը:

«Ես ողջունել եմ կառավարության ծրագիրն՝ ասելով, որ անկեղծ է գտնվել ներկայացնելով կարճ ու մարդկանց համար մատչելի թիրախներ: Նպատակ չունեմ թերագնահատել նախկին կառավարությունների որևէ ձեռքբերում, բայց պետք է հիշենք, որ նախկին կառավարությունը ոչ միայն չի կատարել խոստումները, այլ անցել է բացահայտ ստի ու կեղծիքի: Ներդրումներին ու աշխատատեղերի ստեղծմանը ցուցանիշով պարզապես մոլորության մատնեցին՝ պետական բյուջեի ծախսերը ներկայացնելով որպես ներդրումներ»,- ընդգծեց Մանասերյանը:

Վերջինս չի հերքում՝ ներկայիս կառավարության տնտեսական բլոկն ունի փորձառու նախարարներ, սակայն հավելեց, որ կան մասնագիտական խնդիրները, որոնք չլուծելու պարագայում կարող են հավելյալ խնդիրներ առաջանալ: Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ տնեսության ոլորտում զարգացումն առաջին հերթին հիմնված է սպառնալիքների վնասազերծման վրա: Ըստ նրա ՝առաջնային տնտեսական անվտանգության ապահովումը:

«Այսինքն՝ պետք է ունենան էներգետիկ անվտանգություն, պարենային անվտանգություն, որի հարցում մենք լուրջ խնդիրներ ունենք, ժողովրդագրական անվտանգություն, ավելի պարզ՝ արտագաղթի և ուղեղների արտահոսքի կանխում, ֆինանսական, ներդրումային անվտանգությունը և այլն: Հակառակը ճիշտ չի կարող լինել, այսինքն, եթե մենք հակառակ կողմից մոտենանք ու անտեսենք այս սպառնալիքները, չեն կարող զարգացում ապահովել: Այս հարցում մասնագիտական աջակցություն ու լուրջ մոտեցում է հարկավոր, մենք՝ մասնագետներս պատրաստ ենք օգնել կառավարությանը»,- շեշտեց տնտեսագետը:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը տնտեսական զարգացման հաջորդ հիմնասյունն է համարում մրցունակության բարձրացնում է: Նրա խոսքով՝ սպառնալիքները գնահատելուց հետո պետք է զարկ տալ մրցունակությանը:

«Այս բնագավառում էլ 2 կարևոր բաղադրիչ կա՝ առաջինը  պետք է հասկանալ, թե մրցունակության բարձրացման հարցում ինչ խնդիրներ պետք է լուծի պետությունը, և ինչ խնդիրներ պետք է լուծի  մասնավոր հատվածը: Երբ ասում են մասնավոր հատված ու պետություն համագործակցություն, այստեղ անպայման պետք է քաղհասարկության մասնագիտացված հատվածը լինի մասնակից: Երկրորդ բաղադրիչը տնտեսական դիվանագիտությունն է, որը մեզանում չի կայացել: ՀՀ-ում գործող տնտեսագետները պարտավոր են լծվելու այս գործին, չի կարելի կառավարությանը նայել որպես մարդկանց մի թիմի, որոնք պետք է խնդիրներ լուծեն, իսկ մենք կողքից նայենք ու գնահատականներ տանք, իսկ կառավարությունը կանոնակարգեր պետք է մշակի ներգրավելու մասնագետներին»,- շարունակեց Թաթուլ Մանասերյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի՝ կոռուպցիայի հետ կապված հայտարարություններին, տնտեսագետը շեշտեց, որ կոռուպցիան հսկայական չարիք է զարգացման համար: Թաթուլ Մանասերյանը կոռուպցիան տնտեսության քաղցկեղն է համարում: Բայց միևնույն ժամանակ գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն անպայման պետք է զուգորդվի ստեղծարար աշխատանքով, նոր արժեքի ստեղծման գործընթացով: Այս համատեքստում նա առաջնային է համարում գիտելիքահեն զարգացումը: Նա շեշտեց՝ կոռուպցիայի դեմ անգամ ամենաարդյունավետ պայքարը բավարար չի լինի, եթե մենք չթիրախավորենք տնտեսության զարգացման հնարավորությունները:

«Արդեն մի քանի կառավարություն խոսում է գիտելիքահեն զարգացման մասին, իսկապես գիտությունը մենք չենք կարող անտեսել, բայց չգիտես՝ ինչու անտեսել ենք գիտության ոլորտի առողջացում: Բաց տեքստով եմ ասում՝ մարդիկ, որոնք արդյունքներ չեն տալիս տասնամյակներ, ովքեր բռնանում են գիտության զարգացմանը, պետք է հեռացվեն համակարգից: Մարդը, որը ՀՀ-ն անվանել է քոսոտ երկիր, ղեկավարում է ակադեմիան, որի բարոյական իրավունքը չունի: Նման բաներից զարմանում եմ, կարծում եմ, որ այս մարդկանցից օր առաջ պետք է ազատվել, գիտությունների ազգային ակադեմիան վերածվել է ծերանոցի, նա թույլ չի տալիս, որ երիտասարդ կադրերը մտնեն դաշտ: Նույն պատկերն է ԵՊՀ-ում, որը գնում է բարոյազրկման ճանապարհով, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն իր արատավոր ներկայով ու անցյալով վարկաբեկել է ֆակուլտետն այն աստիճանի, որ այս տարի 10-15 ուսանող ունենք: Նման մարդիկ գիտական խորհուրդներ են ստեղծել, որը նրանց դարձրել է անձեռնամխելի: Այսօր մայր բուհը ծաղրում են, և մենք այս վիճակով պետք է 100-ամյակ նշենք»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus