Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու իշխանությունների մղումը դրական կազդի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. Էդուարդ Աբրահամյան (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի կարծիքով՝ Բրյուսելյան այցից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամբողջությամբ չէին ներկայացրել կամ թերի էին ներկայացրել ՆԱՏՕ-ի հնարավորությունները: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այս մասին նկատառում էր արել, քանի որ տպավորությունն էր այդպիսին:

«Ես կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելը շատ կարևոր էր Հայաստանի համար, շատ կարևոր էր երկրորդ օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած «Աֆղանստանում վճռական  աջակցության առաքելությանը» նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելը: Բայց կարծում եմ՝ որոշակի վերանայման կարիք ուներ Ադրբեջանի հետ կապված խնդիրը, որովհետև ՆԱՏՕ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ իր գործընկերությունը սկսել և շարունակում է առանց պայմանավորելու իր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրով»,- ասաց նա:





ՆԱՏՕ-ն, ըստ Էդուարդ Աբրահամյանի, Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում է որպես հավասարապես արժեքավոր գործընկերներ, որոնք իրենց ներդրումն ունեն եվրաատլանտյան դաշինքում համաշխարհային գլոբալ տուրբուլենտ իրավիճակում անվտանգային կայունություն ապահովելու գործընթացում:


Փորձագետը նկատեց, որ դաշինքը մշտապես է հայտարարել , որ Հայաստանից են կախված դաշինքի հետ հարաբերությունները, դրանց խորացումը և համագործակցության ոլորտները:


Արդյոք ՀԱՊԿ անդամ Հայաստանը կարո՞ղ է իր հարաբերությունները առավել խորացնել ՆԱՏՕ-ի հետ՝ ներգրավվելով վերջինիս նոր ծրագրերում: Էդուարդ Աբրահամյանն այս հարցադրմանը պատասխանեց՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն երբեք ՀԱՊԿ-ին խոչընդոտ չի ընկալում, չպետք է մոռանալ առաջինը չի էլ ճանաչում վերջինին: Իսկ ՀԱՊԿ-ի դեպքում, իրավիճակն այլ է․ կառույցը փորձում է իրեն հակադրել ՆԱՏՕ-ին:


«Այստեղ բարդանում է Հայաստանի դրությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում»,- ասաց նա՝ նշելով, որ բարդությունը կայանում է նրանում, որ ՀԱՊԿ-ը փորձում է ձևավորել իրեն համապատասխան ռազմական, ռազմաքաղաքական մեխանիզմները, որոնք շատ դեպքերում չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի ստանդարտներին:


ՀԱՊԿ-ը, ըստ Էդուարդ Աբրահամյանի, չկայացած կառույց է, և այն անվտանգային առումով շատ ավելի թույլ ազդեցություն ունի Հայաստանի վրա, քան, օրինակ, հայ-ռուսական հարաբերություններն են:


Իսկ թե արդյոք առավել նպատակահարմար է Հայաստանի համար ՀԱՊԿ-ից հեռանալն ու ՆԱՏՕ-ին միանալը հարցին պատասխանելիս Էդուարդ Աբրահամյանը նշեց՝ հեշտ գործընթաց չէ դա, և ենթադրում է բավականին խորը հաշվարկներ ՀՀ-ի անվտանգության միջավայրի վերաբերյալ, որովհետև, ըստ նրա, դա փոխում է ՀՀ-ի անվտանգության միջավայրը և հնարավորությունները:

«Պետք չէ մոռանալ, որ Հարավկովկասյան Հայաստանը միակ երկիրն է, որն իր տարածքը վերահսկում է ամբողջությամբ,- ասաց նա՝ նկատելով, որ ի տարբերություն իր հարևաններ Վրաստանի և Ադրբեջանի, ՀՀ-ն Հարավային Կովկասում իրեն դիրքավորում է որպես տարածաշրջանի անվտանգության պրովայդեր, ոչ թե սպառող,- ես չեմ ասում, որ ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավոր չէ: Հնարավոր է, ցանկության դեպքում: Բայց պետք է հաշվի առնել Հայաստանի անվտանգային միջավայրի փոփոխություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա»:


Ինչպե՞ս է ընկալվում Նիկոլ Փաշինյանի «ուղերձը» ՆԱՏՕ-ում, որ Ադրբեջանի ագրեսիան ուղղված է նաև տարածաշրջանում ժողովրդավարությանը: Հարցադրմանը Էդուարդ Աբրահամյանը պատասխանելիս հիշատակեց, որ ՆԱՏՕ-ի հիմքում ընկած է ժողովրդավարությանն աջակցելը:


«Հայաստանում ներքաղաքական փոփոխությունները, «թավշյա հեղափոխությունը» շատ կարևոր ազդակ էր նաև Հյուսիսատլանտյան դաշինքի համար: Եվ պատահական չէր Ջեյմս Ափատուրայի հայտարարությունը, որ դաշինքը պատրաստ է ամեն կերպ աջակցելու Հայաստանին այն հարցերի շուրջ, որոնք հուզում են Հայաստանին,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները մշտապես վայրիվերումներ են ապրել․ Ռուսաստանի և Սիրիայի հարցերում դաշինքի «առաջին շարքերում» գտնվող գործընկերները կիսում են ՆԱՏՕ-ի կարծիքը,- մինչ Հայաստանը չի կիսում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը: Եվ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև երկխոսությունը ճգնաժամային իրավիճակի է հանգել, և շատ օգտակար կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ դաշինքի համար, ունիկալ հարթակից օգտվելը՝ ՆԱՏՕ+Հայաստան, որպեսզի Հայաստանը կարողանար ավելի մանրակրկտորեն հայտնել իր տեսլականը hետսառըպառերազմյա աշխարհակարգի վերանայման հետևանքով առաջացած բարդ անվտանգային միջավայրի վերաբերյալ: Եվ այստեղ դեմոկրատական ինստիտուտներ ամրապնդելու իշխանությունների մղումը միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա»,- ասաց նա: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus