Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ նրա գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ Գեորգի Մուրադյանի մասին նյութը չհրապարակվի. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ո՛չ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ նրա գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որպեսզի Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի մասին լրագրող Տիրայր Մուրադյանի պատրաստած նյութը չհրապարակվի Sut.am կայքում։

«Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել գրաքննություն անել SUT.am-ում: Ես դրա իրավունքն անգամ չունեմ: Եվ որևէ մեկը չի փորձել դա անել՝ ոչ Տիգրան Ավինյանը, ոչ էլ յուր գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ այս նյութը չհրապարակվի, կամ՝ հրապարակվելուց հետո հեռացվի:

Արդեն վերաբացված նյութում եղել են բազմակողմանիության ապահովման լուրջ խնդիրներ և կազմակերպության ծրագրերի պատշաճ իրականացման իմ պարտականությունների շրջանակներում ես օպերատիվ որոշում եմ կայացրել նյութը ժամանակավորապես փակել և վերաբացել այն նյութերի որակի նկատմամբ մեր պահանջներին համապատասխանեցնելուց հետո:

Նյութը վերահրապարակած բոլոր լրատվամիջոցներին խնդրում ենք դրան ավելացնել լրացումը, որը փաստերի մակարդակով ներկայացնում է աներկբա պնդումները:

Հ.Գ. Այդուհանդերձ, իմ գործողությունների համապատասխանությունը կազմակերպության կարգերին մանրամասն քննարկվելու է երկուշաբթի: Արդյունքների մասին կգրենք»,– գրել է Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքում տեղեկացրել էր, որ նյութը գրելու փուլում իմացել է, որ Ավինյանի աշխատակազմից Դանիելի հետ պայմանավորվածության արդյունքում որոշվել է նյութը կարդան մինչև հրապարակելը, հայտնեն իրենց առարկությունները, որից հետո նյութը հավանաբար պետք է «միասին» գրվեր: Տիրայր Մուրադյանը նշել է, որ ինքը դեմ է եղել  ի սկզբանե, հետո իրավիճակը չսրելու համար համաձայնել է՝ պնդելով, որ նյութը պետք է կարդա բացառապես Գեորգի Մուրադյանը, այն էլ միայն իր հարցազրույցի մասը: Սակայն նյութը մինչև վերջնական տեսքի գալը էական փոփոխությունների է ենթարկվել, կրճատվել է իր համար կարևոր հատվածներ: Նյութը sut.am կայքում հուլիսի հրապարակվելուց հետո 6 ժամ անց պարզվել է, որ նյութը գոյություն չունի:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus