Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՌԴ-ն պատերազմի վերսկսումը չի կանխարգելի, մեր հույսը մեր ԶՈՒ-ն է. պահեստազորի գնդապետ

Գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանխարգելելու նպատակով է հայտարարել է, որ ՌԴ–ն թույլ չի տա պատերազմի վերսկսումը Ադրբեջանի հետ, բայց չեմ կարծում, որ մենք պետք է մեր հույսը դնենք ՌԴ-ի վրա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը` անդրադառնալով լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հայտարարությանը, թե չի կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար:

«Չեմ կարծում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն,  իր հնարավորությունները  կօգտագործի պատերազմը չվերսկսելու համար, եթե այդպես լիներ իր ազդեցությունը Ապրիլյան պատերազմին կօգտագործեր, որպեսզի նման գործողություններ չլինեին: Ինչ-ինչ նպատակներով թողեցին, որ ակտիվ մարտական գործողությունները վերսկսեն, միայն հետո օգտագործեցին իրենց հնարավորությունները ԳՇ պետերի մակարդակով գործողությունների հետագա ընթացքը կասեցնելու համար»,-շեշտեց պահեստազորի գնդապետը:

Արտաշես Մխիթարյանը կարծում է, որ հայկական կողմը պատրաստ է պատերազմի, զինված ուժերն իր առջև դրված խնդիրները կարող է կատարել, ուստի հայկական կողմը կարող է վստահ լինել միայն իր ուժերի և բանկի պատրաստվածության վրա:

«Ես կարծում եմ,որ ՌԴ-ն նույնիսկ կարող է ինչ-որ կողմին դաս տալու համար անգամ հրահրել, սադրել մարտական գործողությունների վերսկսումը, ռուսական քաղաքականությունը միշտ էլ դա է եղել: Ես չեմ ասում, որ պատերազմը հենց այս պահին կարող է վերսկսվել,բայց դիմագրավելուն միշտ պատրաստ պիտի լինենք, զգոնությունը  չպիտի կորցնենք: Ինչքան ռուսների վրա ենք հույսներս դրել, միշտ կորուստ ենք ունեցել»,- մանրամասնեց Արտաշես Մխիթարյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus