Պաշտոնական. Միլանը նոր նախագահ ունի. Ֆասոնեն նույնպես հեռացել է ակումբից
Իտալական «Միլանի» ղեկավարությունում մեծ փոփոխություններ են կատարվել:
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, «ռոսոներիների» նախագահի պաշտոնից հեռացվել է Յոնհոնգ Լին: Նրան կփոխարինի Պաոլո Սկարոնին: Գլխավոր տնօրենի պաշտոնը լքել է նաև Մարկո Ֆասոնեն, ինչպես նաև տնօրենների խորհրդի մի շարք անդամներ:
Իտալական լրատվամիջոցները նշում են, որ մոտ օրերս ակումբը կլքի նաև սպորտային տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին:
Հիշեցնենք, որ պարտքերը չմարելու պատճառով, «Միլանն» անցել է ամերիկյան «Elliot Management» ընկերությանը: Նախկին նախագահ Լի Յոնհոնգը չի կարողացել մարել ակումբի պարտքերը, որ նա վերցրել էր «Elliot Management» ընկերությունից` «Միլանը» գնելու համար և «ռոսոներիների» ղեկավարությունն անցել է ԱՄՆ-ն ներկայացնող կազմակերպությանը: