Ջանլուկա դի Մարցիո. Բենզեման կտեղափոխվի «Միլան»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մոտ է Իտալիայի Ա Սերիա տեղափոխվելուն:
Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: «Ռոսոներիների» ներկայացուցիչ Լյուդովիկ Ֆատիցոն, թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն և սպորտային տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին հանդիպում են ունեցել խաղացողի գործակալի հետ Միլանելո մարզաբազայում:
Այս մասին հայտնի է դարձել իտալացի անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյին: Աղբյուրը նաև նշում է, որ մինչև այդ Գատուզոն զրուցել է անձամբ Բենզեմայի հետ: Հարձակվողը տվել է «Միլան» տեղափոխվելու իր համաձայնությունը:
Իտալական ակումբը ֆուտբոլիստին կվճարի տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ` ևս 3 մլն եվրո էլ պատրաստ է վճարել բոնուսների տեսքով: